ԼԱՎԱԳՈՒՅՆ ԱՐԴՅՈՒՆՔԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ՝ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հարցրեց, թե գազի թանկացումն ինչու է գաղտնի պահվել հասարակությունից, երբ է կառավարությանը հայտնի դարձել, որ այն թանկանալու է, նաեւ՝ ինչ իրավունքով է կառավարությունը 30 տոկոսով գազը սուբսիդավորելու հայտարարություն անում, եթե հարցը չի համաձայնեցվել ԱԺ-ի հետ: Ըստ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի` աշխարհում էներգակիրների թանկացման տենդենց կա, իսկ իրենք բավական երկար ժամանակ բանակցություն են վարել ռուսական կողմի հետ. «Մեզ պետք էր ժամանակ շահել` լավագույն արդյունքի հասնելու համար, եւ այդ արդյունքն այսօր ակնհայտ է»: Ինչ վերաբերում է սուբսիդավորմանը, Մովսիսյանը կոնկրետ պատասխան չի տվել, այլ ասել է, թե իրենք այդպես ցանկանում են մեղմել բնակչության հոգսը: «Չգիտես ինչու, բոլոր վատ նորությունները ստանում ենք ընտրությունների ավարտից հետո: Գուցե գործա՞րք է ռուսական կողմի հետ. ՌԴ-ն, փաստորեն, համաձայնել է հոժարակամ շատ երկար ժամանակ չբարձրացնել գազի գինը: Ի՞նչ է, դա շռայլությո՞ւն է, ժամանակակից աշխարհում ոչ ոք ոչինչ հենց այնպես չի զիջում»,-հակադարձել է Զուրաբյանը:




Լրահոս