ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Քեզ ա պետք աղոթել, աղջի՛կ ջան, քեզ, որ մի քիչ դարձի գաս: Դու քրիստոնյա չես, ըստ երեւույթին, աղոթքը քրիստոնյայի համար է, դու քրիստոնյա չես: Եթե իմ աղոթքն օգուտ չտվեց, դե մի հատ էլ դո՛ւ աղոթի»:

Սերգո Կարապետյան «Հրապարակ»

Էքսցենտրիկ հակումներով աչքի ընկնող նախարարը նորից խոսեց: Հետաքրքիր է՝ որտեղի՞ց իմացավ լրագրողի կրոնական պատկանելության մասին, գուցե նա աթեի՞ստ է: Կարո՞ղ է՝ Ս. Կարապետյանը հենց իր կոալիցիոն գործընկեր ՀՀԿ-ական օլիգարխի ասած «Վանգանն» է, որ գուշակություններ է անում: Լավ, այդ դեպքում ինչո՞ւ կարկուտը չկարողացավ կանխագուշակել, որ գոնե գյուղացիների կրած վնասները կանխելու ճար լիներ: Հիմա էլ փոխհատուցման հարցում են «քցիբություն» անում: Ու ընդհանրապես, մեր «քրիստոնյա» իշխանավորների մոտ մոդա է դարձել «բարեպաշտ քրիստոնյայի» դեր խաղալը. թալանել ժողովրդին, հետո՝ աղոթել:




Լրահոս