ԱԿՑԻԱ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 22-ին Վանաձորի Արցախ պուրակում գազի գնի թանկացման դեմ բողոքի ակցիա էր:  «Ոչ գազի թանկացմանը», ««Հայռուսգազարդ»-ը հայաթափման խթանիչ», «Կեղծված ընտրություն` գումարած գազի թանկացում, հավասար է «ապահով Հայաստան»» եւ նմանատիպ գրություններով պաստառներով շուրջ հարյուր հոգի եկել էին Արցախ պուրակ` պետությունից պահանջելով միջոցներ ձեռնարկել գազի թանկացման դեմ: Քաղաքացի Ժաննա Ժամհարյանը, որն իր ձեռքում պահել էր «Ոչ գազի թանկացմանը ոչ մի տոկոսով» գրությամբ պաստառը, նշեց. «Այս իշխանությունն իմ իշխանությունը չէ, Սերժ Սարգսյանն իմ պրեզիդենտը չէ, չի եղել եւ չի լինի»: Ակցիայի մասնակիցները Տիգրան Մեծի պողոտայով երթով շարժվեցին դեպի Հայքի հրապարակ: Ըստ ամենայնի՝ նման ակցիաները շարունակվելու են:

ՏԻԳՐԱՆ ՍԻՄՈՆՅԱՆ
Վանաձոր




Լրահոս