«ԳԱԼԱ»-ի տեղեկությունների համաձայն՝ մայիսի սկզբին Գյումրու հարկային կառույցից ազատվել է 8-9 աշխատակից, ընդ որում մարդիկ, ովքեր տարիներ շարունակ աչքի են ընկել իրենց մասնագիտական որակներով: Օրինակ՝ ՊԵԿ Գյումրու տարածքային հարկային տեսչության տեղեկատվության վերլուծության բաժնի արդեն նախկին աշխատակից Արսեն Գեւորգյանը, որը 16 տարի շարունակ աշխատել է համակարգում եւ որպես լավագույն մասնագետ՝ մի քանի անգամ պարգեւատրվել է: Սակայն ՊԵԿ Գյումրու տարածքային հարկային տեսչության պետ Հրանտ Կարապետյանը, որը, ի դեպ, Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանի փեսան է, ապօրինի որոշում է կայացրել՝ նրան հեռացնելով աշխատանքից:
ԿՈՎԱԼԻ ՓԵՍԱՅԻ ՔՄԱՀԱՃՈՒՅՔՈՎ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ