ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 12-ին Արմավիրի մարզի Շենավան համայնքը եւս կարկտահարությունից մեծ վնասներ կրեց: Համայնքի ղեկավար Արթուր Մկրտչյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ վերջին տասն օրվա ընթացքում արդեն 42 տղամարդ է հասցրել մեկնել Ռուսաստանի Դաշնություն՝ արտագնա աշխատանքի: «Եթե կառավարությունը սերմը տա, ժողովուրդն ինչպե՞ս հողերը վարի, ինչո՞վ: Գազի, էլեկտրաէներգիայի վարձերն ինչպե՞ս վճարի: Ինչո՞վ են ապրելու մինչեւ աշուն, բա ձմե՞ռը,-ասաց գյուղապետը՝ հավելելով,- տոմսի գումար ունենան, բոլորն էլ կգնան: Հասկանում եմ, կառավարությունն էլ ուզում է ինչ-որ բան անել, ասել են, որ մի ստեղծված հիմնադրամի կողմից հավաքված գումարներով ընտանիքներին 100 հազար դրամի չափով կօգնի: Բայց դե 100 հազարն ի՞նչ: Տանը երկու ծխող լինի, դա էլ չի բավարարի»: Հիշեցնենք, որ մարզի 46 համայնքի՝ կարկտահարությունից տուժած գյուղացիներին նախօրեին այցելել էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ խոստանալով օգնել: Փաստորեն, նրա ասածը գյուղացիների մոտ հավատ չի ներշնչել:




Լրահոս