ՀԱՊԿ­-ի գլխավոր քարտուղարը Հայաստանում քննարկելու է կազմակերպության հրատապ խնդիրները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հունվարի 26­-29­-ը կգտնվի Հայաստանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արենպրես»­-ը, «ՌԻԱ Նովոստի»-­ին հայտնել են ՀԱՊԿ­ի մամուլի ծառայությունում: Այցի շրջանակներում պլանավորված է Բորդյուժայի հանդիպումը Հայաստանի նախագահ, ՀԱՊԿ­-ի Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանի հետ:

«Հանդիպման ընթացքում պլանավորվում է քննարկել կազմակերպության առջեւ ծառացած հրատապ խնդիրները, ինչպես նաեւ հաստատման ներկայացնել ՀԱՊԿ­ի Հավաքական անվտանգության խորհրդի 2015 թվականի սեպտեմբերյան եւ դեկտեմբերյան նստաշրջանների որոշումների իրականացման միջացառումների եւ կազմակերպությունում նախագահության շրջանում Հայաստանի կողմից առաջարկված գերակայությունների պլանը»,­ ասված է հաղորդագրության մեջ: Բորդյուժան կհանդիպի նաեւ Հայաստանի մի շարք նախարարությունների եւ գերատեսչությունների ղեկավարների հետ: Հանդիպումների ընթացքում կքննարկվեն ՀԱՊԿ-­ի գործունեության կատարելագործման գործնական միջոցառումները:




Լրահոս