ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը, որ վերջերս հեռացել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունից՝ նոր ստեղծվելիք ՀՀՇ կուսակցությանը միանալու համար, ազատել է իր օգնականներից մեկին: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ մինչ այս Արզումանյանի վճարովի օգնականները (յուրաքանչյուրը կես դրույքով) ԱԴԿ-ական Մասիս Այվազյանի եւ Հովհաննես Ղազարյանի որդիներն էին` Նարեկ Այվազյանն ու Վահագն Ղազարյանը: Փաստորեն, հեռանալով «Ազատ դեմոկրատներից»՝ Արզումանյանն իրենից հեռացրել է ԱԴԿ-ական Մասիս Այվազյանի որդուն, այժմ նրա միակ օգնականը Ղազարյանի որդին է՝ Վահագն Ղազարյանը: «Ժողովուրդ»-ը փորձեց Արզումանյանից պարզել, թե որն է եղել օգնականի ազատման պատճառը, սակայն նա կտրականապես հրաժարվեց որեւէ բան ասել, միայն նշեց, թե իրականում նման բան չկա:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ