ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԱԺ ՀՀԿ խմբակցությունում լարված մթնոլորտ է տիրում. ՀՀԿ-ականներից շատերը լարվել են ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ու Դավիթ Հարությունյանի դեմ, ինչի պատճառը մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին ՀԱԿ-ի նախագիծն է. Աբրահամյանն ու Հարությունյանը խորհրդարանական մեծամասնության անունից երաշխիք էին տվել, որ նախագահական ընտրություններից հետո այդ հանձնաժողովը կստեղծվի: Սակայն ՀՀԿ-ն վերջին պահին հետ կանգնեց իր խոստումից ու դեմ քվեարկեց նախագծին, եւ ստացվեց, որ ՀՀԿ-ն դեմ է մարտի 1-ի սպանդի բացահայտմանը: Հիմա ՀՀԿ-ականներից շատերը պնդում են, որ նրանց պատճառով իրենք են հայտնվել անհարմար վիճակում: Մանավանդ որ վերջին պահին Հ. Աբրահամյանը ձեռնպահ էր քվեարկել, իսկ Դ. Հարությունյանն ընդհանրապես չէր մասնակցել քվեարկությանը, ասել է թե՝ չէին կատարել խմբակցության որոշումը: Դ. Հարությունյանը, սակայն, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հերքեց լարվածության մասին լուրերը:




Լրահոս