Մարտի 1-ին և 2-ին Երևանում կանցկացվի «Հանրային առողջության նոր մարտահրավերները» խորագրով նախարարական միջազգային համաժողովը, որին նախատեսվում է շուրջ 14 երկրի առողջապահության նախարարների մասնկացություն:
ՀՀ առողջապահության նախարարության կողմից կազմակերպված միջոցառմանը ներկա կգտնվի նաև ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Ժուժաննա Յակաբը:
Համաժողովի նպատակն է միջազգային քննարկումների և գիտական ելույթների միջոցով բարձրաձայնել հանրային առողջապահության ոլորտում առկա հիմնախնդիրները և մարտահրավերները, մոտեցնել երկրների դիրքորոշումները և հանդես գալ համատեղ հայտարարությամբ:
Տարբեր երկրներից ժամանած մասնագետների քննարկման առանցքում կլինեն առողջ ապրելակերպին, ճիշտ սննդակարգին, ֆիզիկական ակտիվությանը, ալկոհոլի, ծխախոտի դեմ պայքարին ուղղված, ինչպես նաև այլ կարևոր հիմնահարցեր: