Թուրքիան 2 ամերիկյան ռազմական ուղղաթիռ է խոցել. կա 12 զոհ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սիրիայում թուրքական ռազմաօդային ուժերը 2 ամերիկյան ռազմական ուղղաթիռ են խոցել, ինչի հետևանքով ԱՄՆ-ի 12 ծովային հետևակ է զոհվել: Այս մասին փոխանցում է ամերիկական Sorcha Faal կայքը:

Ինչպես ասվում է կայքում, Պենտագոնում ՆԱՏՕ-ի ներսում կոնֆլիկտից խուսափելու համար որոշել են թաքցնել տվյալ տեղեկությունը: Այդ իսկ պատճառով ԱՄՆ-ն տեղեկություններ է տարածել այն մասին, որ СН-53 Sea Stallion 2 ամերիկյան ուղղաթիռները բախվել են միմյանց հետ Հավայի նահանգի երկնքում:

Նման վարկածը, հոդվածի հեղինակի խոսքով, Պենտագոնը հորինել է, որպեսզի քողարկի ուղղաթիռի կործանման և մարդկանց մահվան իրական պատճառները:

Ինչպես հայտնի է դարձել, դեպքը տեղի է ունեցել հունվարի 14-ին: Ուղղաթիռը մեկնել է Իրաքի ավիաբազաներ և ուղևորվել Սիրիա, որպեսզի բեռ փոխանցի ամերիկական և բրիտանական հատուկ նշանակության ուժերին: Սակայն թուրքական կործանիչը կրակ է բացել ուղղաթիռների ուղղությամբ: Ամերիկյան մամուլում լուրեր են տարածվել, որ Միացյալ Նահանգերը նախընտրել է թաքցնել տվյալ փաստը սկանդալից խուսափելու համար:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան  




Լրահոս