Լյուցեռնում մեկնարկել է կառնավալը: Ամեն տարի ձմռան վերջին ամսին այս քաղաքում կայանում է Եվրոպայի ամենավառ կառնավալներից մեկը: Այն նշվում է Մեծ պահքի նախաշեմին 6 օրվա ընթացքում. այն նաև շվեցարական Բարեկենդան են անվանում:
Ամեն տարի ֆանտաստիկ դիմակներով և կոստյումներով հազարավոր մարդիկ մասնակցում են ուրախ շքերթներին և ներկայացումներին: Բաց երկնքի տակ պարերով, երաժշտությամբ և հրավառություններով փառատոնին մասնակցում են հազարավոր հյուրեր և տեղաբնակներ:
Լյուցեռնի կառնավալը Եվրոպայի ամենահին կառնավալներից է:
Լյուցեռնը Շվեյցարիայի ամեագեղեցիկ և ռոմանտիկ քաղաքներից է: Սակայն կառնավալի ժամանակ այն դիմակ է կրում և լցվում ուրախ «խելագարությամբ»:
Կառնավալին պատրաստվում են մի քանի ամիս առաջ. բնակիչները կոստյումներ են կարում, փորձեր են անում, պատրաստվում են ներկայացումներին: Երեխաները նույնպես մասնակցում են կառնավալին: Սակայն առավել մանրակրկիտ տոնին նախապատրասվում են Guggenmusigen-ները՝ կառնավալային երաժշտական խմբերը:
Կառնավալից Armlur.am-ի թղթակցի լուսանկարները՝ ստորև.