Թուրքական Մարդինում Դավութօղլուի այցից առաջ պայթյուն է որոտացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պայթյուն է որոտացել թուրքական Մարդին քաղաքում, որտեղ այցով մեկնել է երկրի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն. փոխանցում է  Sabah պարբերականը:

Պայթյունը որոտացել է Հանրապետության հրապարակում, որով պետք է անցներ Թուրքիայի վարչապետի ավտոշարասյունը:

Իրավապահ մարմինների աշխատակիցները փորձում են պարզել, թե արդյոք այդ շրջանում պայթուցիկ սարքեր կան: Պարբերականի տվյալների համաձայն՝ ինքնաշեն պայթուցիկ սարք է պայթել, ինչի հետևանքով մեկ  մարդ է տուժել: Դեպքի հետ կապված՝ ոստիկանությունը հետաքննություն է վարում: Վարչապետի այցի և տեղի ունեցածի հետ կապված՝ քաղաքում ուժգնացվել են անվտանգության միջոցառումները:




Լրահոս