Տեր Շտեգենը կարող է հեռանալ «Բարսելոնա»-ից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կատալոնական «Բարսելոնա»-ի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը կարող է այս մրցաշրջանի ավարտից հետո լքել ներկայիս ակումբը, հայտնում է իսպանական Sport պարբերականը:

Համաձայն աղբյուրի տվյալների` ֆուտբոլիստը չունի համապատասխան խաղային պրակտիկա, և դա նրան չի հետաքրքրում: Տեր Շտեգենն այդ առիթով ցանկանում է զրուցել ակումբի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի հետ, որպեսզի բացահայտի իր ծրագրերը հաջորդ մրցաշրջանի համար:

Ներկայումս ամեն ինչ տանում է նրան, որ Լուիս Էնրիկեն կվստահի Կլաուդի Բրավոյին, ով Իսպանիայի առաջնությունում հիմնականում խաղադաշտ է դուրս գալիս մեկնարկային կազմում: Տեր Շտեգենը շատ քիչ հանդիպումներ է անցկացրել հիմնական կազմում, սակայն ավելիին է ձգտում:




Լրահոս