«Բարսելոնա»-ն հրաժարվել է Պոգբային ձեռք բերելու մտքից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրինի «Յուվենտուս»-ի կիսապաշտպան Պոլ Պոգբան այլևս կատալոնական «Բարսելոնա»-ի հետաքրքրությունների շրջանակում չէ: Ինչպես հայտնում է  El Mundo Deportivo-ն, իսպանական ակումբը հրաժարվել է ֆրանսիացի ֆուտբոլիստի համար պայքարից, ով գնահատվում է ավելի քան 100 մլն եվրո:

Աղբյուրի տվյալներով` կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն մտադիր է ամռանը թիմ հրավիրել պաշտպանի և հարձակվողի, ով կարող է փոխարինել հիմնական եռյակին: Այսպիսով` Պոգբային ձեռք բերելու հիմնական հավակնորդները կմնան «Ռեալ»-ը և «Մանչեսթեր Սիթի»-ն:




Լրահոս