Դուբլինում տեղի ունեցած կշռման պաշտոնական արարողությունը վերածվել է արյունալի ողբերգության: Միջոցառման ժամանակ 3 զինված անձնինք կրակ են բացել ավտոմատ զենքից: Հարձակման արդյունքում 1 մարդ է զոհվել, առնվազն 3-ը վիրավորվել են:
Տեղական ԶԼՄ-ների տեղեկությունների համաձայն՝ չարագործները անկանոն կրակ չեն բացել, այլ ընտրել են թիրախը: Տեղի ունեցածի պատճառը, ենթադրաբար, թմրախմբավորումների միջև տարաձայնություններն են:
Տեղի ունեցածի պատճառով չեղյալ է համարվել Ջեյմի Քավանի և Անտոնիո Ժոաու Բենտուի մենամարտը, ովքեր պետք է մրցեին WBO վարկածով թեթև քաշային կարգով Եվրոպայի չեմպիոնի տիտղոսի համար: