Սիրիական բանակը Ռուսաստանի աջակցությամբ մոտեցել է Թուրքիայի սահմանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սիրիական բանակը շարունակում է հարձակումը Թուրքիայի հետ սահմանի ուղղությամբ: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:

Նշվում է, որ հարձակումն իրականացվել է Ռուսաստանի աջակցությամբ և Իրանի մասնակցությամբ:

Գործակալությունը նշում է, որ հստակեցված տվյալների համաձայն՝ ներկա պահին սիրիացի զինծառայողներն ու նրանց դաշնակիցները գտնվում են թուրքական սահմանից 25 կմ հեռավորության վրա:

Reuters-ը գրում է, որ ականտեսների խոսքով՝ հարձակումը վտանգի տակ է դնում Սիրիայի նախագահ Բաշար Ասադի դեմ 5-ամյա ծրագրի ապագան:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ԱՄՆ-ն Սիրիայում կոնֆլիկտի կարգավորման գլխավոր խոչընդոտ է համարում Թուրքիային:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս