Չինական ակումբն Ալվեսի համար 12 մլն եվրո աշխատավարձ է առաջարկում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չինական Սուպերլիգայի ակումբներից մեկը, ում անվանումը դեռևս չի հրապարակվում, հետաքրքրված է կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Դանի Ալվեսի ծառայություններով: Ակումբը ֆուտբոլիստին ֆինանսական տեսանկյունից շատ գրավիչ առաջարկ է պատրաստում, հայտնում է  El Mundo Deportivo-ն:

Համաձայն աղբյուրի տվյալների, բրազիլացի ֆուտբոլիստին առաջարկում են եռամյա պայմանագիր և 12 մլն եվրո տարեկան աշխատավարձ: Առաջարկն արվել է Ալվեսին, սակայն «Բարսելոնա»-ն չինական ակումբից պաշտոնապես ոչինչ չի ստացել: Անձամբ Ալվեսը նույնպես այդ թեմայով կատալոնական ակումբի հետ չի զրուցել:

 




Լրահոս