Տիգրան Սարգսյանի եղբայրն ազատվեց աշխատանքից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի եղբայրն ազատվել է Չինաստանում ՀՀ դեսպանի պաշտոնից:   Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով, ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը որոշում է կայացրել Արմեն Սարգսյանին ազատել Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում, Սինգապուրի Հանրապետությունում և Մոնղոլիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:

Սերժ Սարգսյանի մեկ այլ հրամանագրով Սերգեյ Մանասարյանն է նշանակվել Չինաստանում ՀՀ դեսպան:  «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշում եմ.

Սերգեյ Մանասարյանին նշանակել Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Պեկին)»:




Լրահոս