ՀՖՖ-ն տուգանեց «Ուլիս»-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տեղի է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստը` ՀՖՖ Կարգապահական կոմիտեի նախագահ Ռուբեն Սինոյանի նախագահությամբ:

Ըստ այդմ, որոշվել է  «Ուլիս» ֆուտբոլային ակումբի «Ուլիս» և «Ուլիս-2» թիմերը հանել առաջնություններից, ՀՖՖ-ի կարգապահական կանոնագրքի 15-րդ հոդվածի 3-րդ
կետի համաձայն` «Ուլիս» և «Ուլիս-2» թիմերին մնացած խաղերում գրանցել
տեխնիկական պարտություն, «Ուլիս» ֆուտբոլային ակումբին տուգանել 500000
դրամ:

2. Հիմք ընդունելով Արտոնագրման բաժնի հաշվետվությունը և ակումբի
թերացումները արտոնագրման ֆինանսական և ոչ ֆինանսական պահանջների
կտրվածքով հետ կանչել արտոնագրերը, ՀՖՖ-ի կարգապահական կանոնագրքի 17-
րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի համաձայն` «Ուլիս» ֆուտբոլային ակումբին
տուգանել 600000 դրամ: Ընդամենը 1100000 դրամ:




Լրահոս