Սաուդյան Արաբիան զորքեր և կործանիչներ է ուղարկել Թուրքիա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պաշտոնական Անկարայում հայտարարել են, որ Թուրքիան և Սաուդյան Արաբիան մոտ ժամանակներս կարող են «Իսլամական պետության» դեմ պայքարի շրջանակներում համատեղ ցամաքային օպերացիա սկսել Սիրիայում, փոխանցում է RT-ն:

Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մեվլյութ Չավուշօղլուի խոսքով՝ Էր Ռիյադն արդեն սկսել է պատրաստվել հարձակմանը. թագավորությունը զորքեր և կործանիչներ է ուղարկել թուրքական Ինջիրլիկ ռազմաբազա:

«Մենք միշտ նշել ենք ԻՊ-ի դեմ պայքարում ընդլայնված, արդյունավետ ռազմավարության անհրաժեշտության մասին: Եվ եթե մենք նման ռազմավարություն ունենանք, ապա Թուրքիան և Սաուդյան Արաբիան կարող են ցամաքային օպերացիա սկսել Սիրիայում»,-ասել է Չավուշօղլուն Yeni Şafak պարբերականի հարցազրույցում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին սպառնացել է զորքեր մտցնել Սիրիա:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան      




Լրահոս