Օզիլը ցանկանում է տեղափոխվել Բարսելոնա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլը մտադիր չէ երկարաձգել լոնդոնյան ակումբի հետ պայմանագիրը. հայտնում է «Marca»-ն:

Պարբերականը նշում է, որ պատճառը գերմանացու՝ «Բարսելոնա» տեղափոխվելու ցանկությունն է:

Կատալոնական ակումբի ներկայացուցիչները ներկայում բանակցում են Օզիլի գործակալի հետ: Նշենք, որ ֆուտբոլիստը «զինագործների» հետ պայմանագիր ունի մինչև 2018 թվականը:

ԱՊԼ-ի ընթացիկ առաջնությունում 27-ամյա խաղացողը մասնակցել է 23 հանդիպման՝ դառնալով 4 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ:




Լրահոս