ՊՍԺ-ի պաշտպան Տյագո Սիլվան հաստատել է իսպանական ԶԼՄ-ների այն տեղեկությունը, որ «Բարսելոնա»-ն հետաքրքրված է պաշտպանությունում իր գործընկեր Մարկինյոսով: Միաժամանակ, Սիլվան քննադատել է իր հայրենակցի գործակալին:
«Մարկինյոսի հետ կապված դժվար իրավիճակ է: Այս ֆուտբոլիստը բարձր խաղային որակներ ունի և ունակ է խաղալ ցանկացած եվրոպական գրանդակումբում: Եվ հենց դա է հիմնական պատճառը, որ կատալոնական ակումբի պես հզոր ակումբները կոնտակտի մեջ են մտնում նրա հետ:
Այս պատմության մեջ սխալ է թույլ տվել նրա գործակալը: Նա Դավիդ Լուիսին տեղավորել է ՊՍԺ-ում` ստիպելով երկու ֆուտբոլիստներին մրցակցության մեջ մտնել», – նշել է Սիլվան: