Իսպանիայի հավաքականի և կատալոնական «Բարսելոնա»-ի պաշտպան Ժերար Պիկենն El Mundoժի հետ հարցազրույցում բացատրել է, թե ինչու է խաղում հավաքականի կազմում:
«Իսպանիայի հավաքականի համար եմ խաղում, քանի որ զգում եմ, որ այդտեղ է իմ տեղը: Հիմա ինձ իսպանացի եմ զգում, ես պետք է լինեմ հավաքականում և օգնեմ իմ թիմակիցներին», – հայտարարել է Պիկեն:
Հիշեցնենք, որ վերջին ժամանակներս Պիկեն հավաքականի երկրպագուներին կողմից քննադատությունների էր արժանանում, քանի որ վերջիններս կարծում էին, թե ֆուտբոլիստն իր արտահայտություններով վատ միջավայր է ստեղծում: