Կառավարության վաղվա նիստում Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը ներկայացնելու է ՃՏՊ-ների դեպքում համաձայնագրի լրացման նոր կարգը: Ըստ նոր որոշման, վթարի մասնակիցների համար ստեղծվել է առանց ապահովագրական ընկերությունների համաձայնությունը ստանալու, համաձայնեցված հայտարարագիր լրացնելու և դրանից հետո պատահարի վայրից հեռանալու հնարավորություն՝ առանց ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչների ժամանմանը սպասելու:
Պարզեցվել է նաև պատահարի մասնակից վարորդների կողմից համաձայնեցված հայտարարագրի միջոցով հավաքագրվող ելակետային տվյալների կազմը, հայտարարագրի լրացման հրահանգը:
Կպարզեցվի պատահարի մասնակից վարորդների կողմից համաձայնեցված հայտարարագրի միջոցով հավաքագրվող ելակետային տվյալների կազմը, հայտարարագրի լրացման հրահանգը: Համաձայնեցված հայտարարագրի ձևում կավելացվեն ապահովագրական ընկերությունների համաձայնությա մբ և առանց ապահովագրական ընկերությունների համաձայնության լրացված հայտարարագրի հիման վրա ԱՊՊԱ ոլորտում հատուցման ենթակա առավելագույն չափերի (որոնք կսահմանվեն «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ-ի կանոններով) լրացման համապատասխան տողերը: