Սիրիայի հարցով պայմանավորվածություն է ձեռք բերվել Ռուսաստանի հետ. Ջոն Քերրի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սիրիայում հրադադարի մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել Ռուսաստանի հետ: Այս մասին Հորդանանի արտաքին գործերի նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին. փոխանցում է Euronews-ը:

Քերիի խոսքով՝ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ հույս են հայտնել, որ մոտ օրերս ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահները հեռախոսազրույց կունենան՝ կապված այդ համաձայնագրի վերջնական մշակման համար: Այս հայտարարությունը հաստատել է նաև ՌԴ ԱԳՆ-ն:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ժնևում համաձայնության էին հասել Սիրիայում հրադադարի ռեժիմ սահմանելու վերաբերյալ: Սիրիայի նախագահ Բաշար Ասադի մրցակիցները համաձայնվել էին հրադադարի ռեժիմ սահմանել 2-3 շաբաթ՝ պարտադիր պայման անվանելով ռուսական ավիացիայի հարվածների դադարեցումը:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան  




Լրահոս