Քաղավիացիայի միջազգային կազմակերպությունը (International Civil Aviation Organization, ICAO) արգելել է լիթիում-իոնային մարտկոցներ տեղափոխել ինքնաթիռներում, փոխանցում է Reuters-ը:
Ֆոտոխցիկներում, սմարթֆոններում և այլ սարքավորումներում օգտագործվող մարտկոցների տեղափոխման արգելքը սահմանվել է հրդեհի վտանգի պատճառով: Ավելի վաղ նմանատիպ արգելք էր սահմանվել վերալիցքավորվող լիթիում մետաղական մարտկոցների համար, որոնք օգտագործվում են ժամացույցների մեջ:
Որոշումը ուժի մեջ կմտնի 2016թ. ապրիլի 1-ին և կտևի այնքան ժամանակ, մինչ «վտանգավոր բեռի» համար նոր հրդեհակայուն փաթեթ չմշակվի: Արգելքը պարտադիր ICAO 191 մասնակից երկրների համար: