Գաղտնազերծվել են ԻՊ-ի և Թուրքիայի միջև կապը հաստատող հեռախոսազրույցները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մի քանի հեռախոսազրույց է գաղտնազերծվել, որոնք հաստատում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման և Թուրքիայի միջև կապը:

Ինչպես հայտնում է թուրքական «Ջում Հուրիեթ» թերթը, հեռախոսազրույցներն իսլամիստների և թուրք զինծառայողների միջև կայացել են թուրք-սիրիական սահմանի ծայրամասերում: Նշվում է, որ խոսակցությունները բավականին ջերմ են եղել, զրուցակիցները միմյանց «եղբայր» են անվանել:

Հրապարակված փաստաթղթերից պարզ է դառնում, որ վերջիններս հանդիպել են սահմանի մոտ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Ռուսաստանը փաստարկներ ունի Թուրքիայի և ԻՊ-ի գաղտնի կոնտակտների մասին:




Լրահոս