ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Բնական ա՝ ես հեղինակություն եմ: Ես՝ ուր, գողական աշխարհը՝ ուր: Ընդամենը կա  նորմալ հարաբերություն, ես բոլորի հետ էլ նորմալ շփվում եմ, իրանք ինձ հարգում են: Բոլորը՝ ե՛ւ գողական, ե՛ւ թեկուզ խուլիգան…, որովհետեւ ես սխալ չեմ պահում ինձ, չեն էլ կարող չհարգել»:

Մհեր Սեդրակյան «Երկիր»

Մեկը հարցնի՝ պատգամավորն ինչո՞ւ պիտի ոչ միայն նորմալ, այլեւ ընդհանրապես որեւէ հարաբերություն ունենա գողական աշխարհի հետ եւ նույնիսկ հարգվի գողականների ու խուլիգանների կողմից: Չէ՞ որ պատգամավորը պետք է ներկայացնի օրենքի դաշտը, իսկ օրենքի դաշտը ներկայացնողն ի՞նչ տրամաբանությամբ պիտի հարգվի օրենքի դաշտից դուրս գտնվող անձանց կողմից: Կամ եթե պիտի հարգվի եւ հարգում է, ի՞նչ գործ ունի նման մարդն օրենքի դաշտում, այն էլ ԱԺ-ում: Հարցերը, ցավոք հռետորական են, պատասխանները գիտենք: Եվ այստեղ պարզապես հնարավոր չէ կրկին չհիշել ոստիկանապետի հայտնի խոսքը. «Հիմա դուք պատգամավո՞ր եք, թե՞ գողական»:




Լրահոս