Հունիսի 23-ին, ժամը 11.10-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Բավրա գյուղի թիվ 49 տան մոտակայքում հայտնաբերվել է հրետանային արկի նմանվող առարկա: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՄՓՎ օպերատիվ խումբը: Պարզվել է, որ հայտնաբերվել է 85 մմ տրամաչափի շարքից դուրս եկած արկ, որն իրենից վտանգ չի ներկայացնում: Գտածոն փոխանցվել է ոստիկանության Աշոցքի բաժին:
Հայտնաբերվել է արկի նմանվող առարկա
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ