«Բորուսիա»-ի եռյակն արդյունավետությամբ երկրորդն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դորտմունդի «Բորուսիա»-ն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 37 հանդիպման ու խփել 97 գոլ: Այս գոլերից 65-ը բաժին է հասնում Հենրիխ Մխիթարյան – Պյեր-Էմերիկ Օբամեյանգ – Մարկո Ռոյս եռյակին: Այդ ցուցանիշով դորտմունդցիները զիջում են միայն կատալոնական «Բարսելոնա»-ի Լիոնել Մեսսի – Նեյմար – Լուիս Սուարես եռյակին (147):

Գերմանական ակումբի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը խփել է 18 գոլ ու կատարել 22 գոլային փոխանցում, գերմանացի կիսապաշտպան Մարկո Ռոյսը հեղինակել է 16 գոլ ու կատարել 6 արդյունավետ փոխանցում, իսկ գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգն իր հաշվին ունի 31 գոլ ու 8 փոխանցում:

Նշենք, որ Հենրիխ Մխիթարյանն ընթացիկ մրցաշրջանում նաեւ հանդիսանում է Եվրոպայում ամենաշատ գոլային փոխանցումներ կատարած ֆուտբոլիստը՝ առաջ լինելով Նեյմարից՝ 18 եւ Մեսութ Օզիլից՝ 17՚:




Լրահոս