Ինչպես հայտնում է Ermenihaber.am-ը, Թուրքիայի Բուրսա քաղաքի Սեթբաշը թաղամասում գտնվող 300 տարեկան հայկական եկեղեցու շենքը վաճառվում է 1.5 մլն դոլարով: Այդ մասին հայտարարությունը տեղադրվել առուվաճառքի հայտարարությունների կոմերցիոն կայքում:
Եկեղեցու եռահարկ շինությունը վերջին տարիներին ընդհանրապես չի շահագործվել ու հիմա գտնվում է կիսաքանդ վիճակում: Վաճառքով զբաղվող անշարժ գույքի գործակալ Թայֆուն Օզենգինլերը Թուրքիայի պետական «Anadolu» գործակալության թղթակցի հետ զրույցում հայտնել է, որ այդ Սեթբաշ թաղամասում նախկինում հայեր են ապրել:
«Ամեն անկյունից պատմության հոտ է բուրում: Եկեղեցին տարբեր նպատակներով օգտագործվել է մինչև 1980-ականները, ինչից հետո մինչև օրս մնացել է լքյալ ու անբարեկարգ վիճակում»: