Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Խաբի Ալոնսոն մեղադրվում է հարկերից խուսափելու մեջ: Goal.com-ը հայտնում է, որ այդ մասին հայտնել է իսպանացի դատախազ Խոսե Խավիեր Պոլոն:
Նա դատարան է դիմել՝ իսպանացի կիսապաշտպանի գործով վարույթ սկսելու խնդրանքով: Դատախազության տեղեկությունների համաձայն՝ 2009-2011 թվականների միջև ընկած ժամանակահատվածում Ալոնսոն չի վճարել շուրջ 3 մլն եվրո հարկ:
Նշված ժամանակ ֆուտբոլիստը հանդես էր գալիս Մադրիդի «Ռեալ»-ում: Ընթացիկ մրցաշրջանում Ալոնսոն 27 հանդիպում է անցկացրել «Բավարիա»-ի կազմում, մեկ գոլ է խփել: