«Մալաթիա»-ի աշխատակիցների մի մասն այսօր շարունակել է գործադուլը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ «Մալաթիա» տոնավաճառի աշխատակիցները ցույց էին անում` բողոքելով տաղավարների բարձր վարձավճարներից: Տոնավաճառի տնօրենն էլ հայտարարեց, որ տաղավարների արժեքը 20 հազարով կիջեցվի, սակայն հարկային պարտավորությունները պետք է աշխատակիցներն անեն:

Տաղավարների բարձր վարձավճարների դեմ երեկվանից  գործադուլ սկսած տոնավաճառի աշխատակիցների մի մասն այսօր կրկին շարունակում էր գործադուլը, իսկ մեծ մասը` տաղավարներում աշխատում:

Տոնավաճառի աշխատակիցների մի մասն էլ այսօր չի միացել գործադուլին. նրանք աշխատում են իրենց տաղավարներում բնականոն ձեւով:




Լրահոս