«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Առողջապահության պատասխանատուներից հետաքրքրվեցինք Գալուստ Գրիգորիչի առողջական վիճակով՝ հո ինսուլտ-բան չի՞ տարել: Թե` չէ, մերձինսուլտային վիճակ է եղել` հիպերտոնիկ ուժեղ կրիզով, ինսուլտ չի եղել, սակայն իրեն տեւական հանգիստ է պետք: Ո՞վ կտա Գրիգորիչին հանգստանալու հնարավորություն, քանզի վաղը` մարտի 4-ին, Հայաստան է ժամանում Բելգիայի Սենատի նախագահ Քրիստինե Դեֆրայնը` երկօրյա աշխատանքային այցով, եւ եթե նրան Գրիգորիչը չընդունի-չճամփի, կստացվի, որ պալատում եւ կուլիսներում թափառող զրույցները որոշակի հիմքեր ունեն, եւ որ մրցակցություն կա իր եւ Շարմազանովի միջեւ, որն առանց այն էլ խորհրդարանի «գործերով» թափառում է աշխարհով մեկ: Ուստի հարկավոր էր մեկ-երկու օր առաջ երեւալ ու «պարապ չթողնել մայլեն»»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: