Երեկ Orer.am կայքի թղթակիցը Մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» կայարանում տեսել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին երթևեկելիս և նրան ուղեկցող ևս երկու հոգու:
Նա ոչ միայն շրջել է մետրոպոլիտենում, այլև զրուցել ուղևորների հետ: Հետաքրքիր է, սակայն, որ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում նրա այցի մասին այդպես էլ որևէ պաշտոնական տեղեկատվություն չկա և հայտնի չէ` նա երեկ պարզապես որոշել էր երթևեկե՞լ քաղաքային տրանսպորտի այս տեսակով, թե՞ ուղևորության նպատակը Մետրոպոլիտենի խնդիրներին ծանոթանալն է եղել:
Սակայն փաստերը համադրելուց հետո իրողությունն ակնհայտ է դառնում: Վաղուց հայտնի է, որ տևական ժամանակ կառուցվող «Ռոսիա մոլի» բացման արարողությունը տեղի է ունենալու մարտի 5-ին, իսկ կարմիր ժապավենը կտրելու է անձամբ երկրի նախագահը՝ ՍԵրժ Սարգսյանը։ Հայտնի է, որ «մոլի» բացմանը մասնակցող բարձրաստիճան պաշտոնյաները՝ երկրի նախագահի գլխավորությամբ, կժամանեն մետրոյով։ Սերժ Սարգսյանը «Մարշալ Բաղրամյան» կայարանից մետրո կնստի և կիջնի «Զորավար Անդրանիկ» կանգառում՝ այդկերպ նաեւ ուսումնասիրելով, թե ինչ վիճակում է մետրոն։
Երեկ`Տարոն Մարգարյանի այցը մետրոպոլիտեն Սարգսյանի այցից առաջ իրավիճակին ծանոթանալու պատճառը կարող է լինել: Նկատենք, որ նա եղել է հենց այն նույն կայարանում, որտեղ օրեր անց լինելու է նաև երկրի նախագահը:
Լուսանկարները` Orer.am