ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացնում է «STARTPHONE» հետվճարային սակագնային պլանի նոր փաթեթը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացնում է «STARTPHONE» հետվճարային սակագնային պլանի նոր փաթեթը: 12, 18 կամ 24 ամսով ֆիքսված 10 500 դրամ ամսավճարով բաժանորդագրվելով՝ բաժանորդը յուրաքանչյուր ամիս ստանում է 5000 ներցանցային րոպե խոսելաժամանակ, 15000 ՄԲ ինտերնետ և անսահմանափակ ներցանցային SMS ուղարկելու հնարավորություն (1000 SMS՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցի ներսում):

Բաժանորդագրվելիս նաև կարելի է ընտրել HTC, Alcatel, Samsung, Huawei կամ Lenovo սմարթֆոնների նշված մոդելները՝ 1 դրամով:

Безымянный

««STARTPHONE» փաթեթը ոչ միայն թույլ է տալիս մտերիմների հետ շփվել մատչելի սակագներով, այլև բաժանորդներին հնարավորություն է ընձեռում լիովին վայելելու ՎիվաՍել-ՄՏՍ-ի գերարագ ինտերնետն ու օգտվելու փաթեթում ներառված ինտերնետի ծավալից՝ ստանալով սմարթֆոն ընդամենը մեկ դրամով և ամսավճարի հարմարավետ պայմաններով»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:




Լրահոս