Հարավային Կորեան կոչով դիմել է Հյուսիսային Կորեային

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեուլը կոչ է արել ԿԺԴՀ-ին հրաժարվել միջուկային զենքի ծրագրից, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Yonhap գործակալությանը:

Այս մասին ասվում է Հարավային Կորեայի ԱԳՆ պաշտոնական կայքում տեղակայված հայտարարության մեջ: Հաղորդագրությունը հրապարակվել է այն բանից հետո, երբ ԿԺԴՀ-ն հրաժարվել է ընդունել ՄԱԿ-ի նոր բանաձևը:

Մարտի 4-ին Հյուսիսային Կորեան սպառնացել է «անողոք գործողություններ» ընդունել՝ ի նշան բողոքի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ընդունված պատժամիջոցների դեմ:

«Հույս ունենք, որ Հյուսիսային Կորեան կհրաժարվի միջուկային զենքի հետագա մշակումից, կընտրի խաղաղ ուղի: ԿԺԴՀ-ն պետք է հրաժարվի այն պատրանքներից, որ միջուկային զենքը կարող է պաշտպանել երկրի ռեժիմը»,- ասվում է  Հարավային Կորեայի ԱԳՆ տարածած հայտարարության մեջ:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան  




Լրահոս