ArmLur.am-ն արդեն հայտնել է, որ ոստիկանության Մալաթիայի բաժինը նոր պետ ունի: Մարտի 5-ին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով Մալաթիայի ոստիկանապետ է նշանակվել նույն բաժնի օպերատիվ գծով տեղակալ Արթուր Զոհրաբյանը:
Հիշեցնենք, որ ոստիկանապետի հրամանով մի շարք բարձրաստիճան ոստիկաններ են ազատվել աշխատանքից: Իսկ այդ ժամանակ Մալաթիայի բաժնի պետ Ռոման Կիրակոսյանը ոստիկանության պետի հրամանով նշանակվել էր ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ:
Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ոստիկանության Մալաթիայի բաժնի պետի տեղակալ է նշանակվել մինչ այդ Ձերբակալվածների պահման վայրի ծառայող Արմեն Մելոյանը: