ԽՄԵԼՈ՞Ւ ՋՐԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Արագածոտնի մարզի Դավթաշեն համայնքում նկատվել է բնակչության ինքնազգացողության վատացում: Հունիսի 30-ին ՀՀ ԱՆ պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության անցկացրած ստուգումների արդյունքների համաձայն` գյուղի բնակիչներն ունեցել են աղիքային թեթեւ խանգարումներ, եւ 79 քաղաքացու ցուցաբերվել է առաջին բուժօգնություն: Վարկածներից մեկի համաձայն` թունավորումը եղել է խմելու ջրից: Ջրից վերցվել են փորձանմուշներ: Իսկ թունավորման պատճառները պարզ կդառնան լաբորատոր ստուգումների արդյունքում: Դավթաշենի համայնքապետ Գրիգոր Վարդանյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ գյուղացիները հունիսի 27-ից են սկսել իրենց վատ զգալ. «Չեմ հասկանում, թե ինչից է եղել, ախր սարերի, աղբյուրների ջուրն են խմում»: Իսկ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը, ինչպես միշտ, անորոշ խոսեց. «Հնարավոր է՝ խմելու ջրից եղած լինի կամ սնունդից, չէ՞ որ հիմա շոգ է: Լուրջ բան չկա»:




Լրահոս