ArmLur.am-ը տեղեկացավ, որ Սերժ Սարգսյանի դրամական միջոցները անցած տարվա ընթացքում կազմել են 14 մլն 700 հազար դրամ: Ըստ նրա պաշտոնական հայտարարագրի` ամսական աշխատավարձը կազմում է մոտ 1 մլն 300 հազար դրամ: Բացի այս, 2015 թվականի ընթացքում Սերժ Սարգսյանի հանձնած կամ վերադարձրած փոխառությունը վարկը, կազմել է մոտ 108 մլն դրամ:
Վերջինս նաև տրված փոխառությունների դիմաց տոկոս է ստացել, որն էլ կազմել է մոտ 14 մլն դրամ: Իսկ ահա առաջին տիկնոջ` Ռիտա Սարգսյանի, դրամական միջոցները նախորդ տարի կազմել են 15 մլն 280 հազար դրամ: Վերջինս նույնպես տրված փոխառությունների դիմաց տոկոս է ստացել` մոտ 12 մլն 100 հազար դրամ:
Ի դեպ, Սերժ Սարգսյանը, ըստ հայտարարագրի, ունի մեկ բնակարան և մեկ MITSUBISHI MONTERO-SPORT 3.5 I մակնիշի մարդատար ավտոմեքենա: