«Իզվեստիա»-ի ղեկավարությունն Արամ Գաբրելյանովից կանցնի Ալինա Կաբաևային. ԶԼՄ-ներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ազգային մեդիախումբը», որի տնօրենների խորհրդի ղեկավարն է նախկին պատգամավոր և մարմնամարզուհի Ալինա Կաբաևան, չի երկարաձգի «Իզվեստիա» պարբերականի պայմանագիրը News Media հոլդինգի հիմադիր և գլխավոր տնօրեն Արամ Գաբրելյանովի հետ, փոխանցում է RNS-ը:

Արամ Գաբրելյանովը ղեկավարում է հոլդինգը 2011թ.-ից, սակայն պարբերականի հետ պայմանագրի ժամկետը լրանում է 2016թ. հունիսի 1-ին, և «Ազգային մեդիախումբը» մտադիր չէ երկարաձգել այն:

Ավելի վաղ «Ազգային մեդիախումբը» հայտարարել էր «Սպորտ Էքսպրես» պարբեականի ակցիաների 25%-ի գնման հարցով գործարքի կնքման մասին: Պարբերականի տնօրենների խորհուրդը կղեկավարի Ալինա Կաբաևան:

«Ազգային մեդիախմբի» կազմում են՝ «Պետերբուրգ 5-րդ ալիք»-ը, «Առաջին ալիք»-ը, «Ռեն ՏՎ»-ն, «Իզվեստիա» պարբերականը, «Լուրերի ռուսական ծառայություն» ռադիոկայանը, «Արտ Փիքչերս Վիժնը», «Metro-Պետերբուրգը», «Մեդիա Ալյանս» ընկերությունը:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս