Որևէ բան չեմ բացառում. Էլինար Վարդանյանը` Օսկանյանին միանալու մասին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի պատգամավոր Էլինար Վարդանյանը Վարդան Օսկանյանի կողմից նոր ստեղծվելիք կուսակցությանն անդամագրվելու առաջարկություն դեռևս չի ստացել: ArmLur.am-ի հարցին ի պատասխան` Վարդանյանը նշեց, որ հրավեր լինելու դեպքում կքննարկի:

«Առաջարկ լինելու դեպքում կքննարկեմ հարցը. որևէ բան չեմ բացառում: Ես միայն ողջունում եմ նոր կուսակցություն ստեղծելու միտքը: Նա այն մարդկանցից է, որ լուրջ ներդրում է ունեցել Հայաստանի քաղաքական կյանքում»,- ընդգծեց նա:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս