Armenian text to speach

ԲՀԿ-ն պայքարում է յուրաքանչյուր քվեի համար․ 4 տեղամասի համեմատության արդյունքում 120 ձայն է ավելացել, բայց պետք է 50-60-ը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԲՀԿ-ն շարունակում է պայքարը խորհրդարան անցնելու համար անհրաժեշտ յուրաքանչյուր քվեի համար։ Կուսակցության պատգամավորության թեկնածու Էլինար Վարդանյանի խոսքով՝ այս պահին կուսակցությանը խորհրդարան մտնելու համար պակասում է ընդամենը 50-60 ձայն, և հենց այդ պատճառով պահանջվել է վերահաշվարկ իրականացնել մի շարք ընտրատեղամասերում։ «Այս պահին վերահաշվարկ ենք պահանջել մի շարք ընտրատեղամասերում։ Խորհրդարան անցնելու համար մեզ անհրաժեշտ է մոտ 50-60 ձայն»,- հայտարարել է Վարդանյանը։ Միաժամանակ ԲՀԿ ներկայացուցիչ Արման Աբովյանը հայտնել է, որ արդեն իսկ առաջին համեմատության արդյունքները հուսադրող են։

Նրա խոսքով՝ ընդամենը չորս ընտրատեղամասերում կատարված համեմատության արդյունքում ԲՀԿ-ի օգտին արձանագրվել է լրացուցիչ 120 ձայն։ Եթե վերահաշվարկների ընթացքում պահպանվի նույն միտումը, ապա ԲՀԿ-ն կարող է հաղթահարել անցողիկ շեմը և ապահովել իր ներկայությունը նոր խորհրդարանում։

Վերջնական պատկերը, սակայն, պարզ կդառնա վերահաշվարկների ավարտից և պաշտոնական արդյունքների ամփոփումից հետո։




Լրահոս