Մահացել է պատգամավոր Էլինար Վարդանյանի մայրը։ Այս մասին պատգամավորը գրել է ֆեյսբուքյան իր էջում։
«Մայրս բռնեց հավիտենական հանգստի ճանապարհը… Մնաս խաղաղությամբ, մամ ջան…
Խորը կսկիծով հայտնում եմ, որ կյանքից հեռացել է մայրս՝ Լարիսա Բարինյանը։ Հոգեհանգիստը տեղի կունենա Մալաթիայի Սուրբ Աստվածածին եկեղեցում (Ռոմանոս Մելիքյան 2/10), վաղը՝ 17:30–19:30,
վերջին հրաժեշտը՝ նույն վայրից հաջորդ օրը՝ 13:00-ին»։

























































































