Գերմանական մամուլի գնահատականը` Մխիթարյանի խաղին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանական մամուլը գնահատել է Դորտմունդի «Բորուսիա»-ի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղը «Մայնց»-ի դեմ Գերմանիայի առաջնության 26-րդ տուրի խաղում:

Kicker-ը 27-ամյա կիսապաշտպանի խաղը գնահատել է 3, «Բորուսիա»-ի կազմում ամենաբարձրը Գոնսալո Կաստրոյի գնահատականն է՝ 1.5: Bild-ը ևս  հայ ֆուտբոլիստի խաղը գնահատել է 3:  Ruhr Nachrichten-ը Մխիթարյանին տվել է 2.5 գնահատականը, իսկ լավագույնը Ռոյսն է՝ 1.5:

«Մխիթարյանը միշտ ձգտում է խաղալև գերազանց կատարել իր գործը: «Ընդմիջում» բառը նրա համար չէ: «Մայնցի» դեմ խաղում դժվար է հիշել մի վտանգավոր դրվագ, որին մասնակցած չլինի հայ ֆուտբոլիստը»,- գրում է Ruhr Nachrichten-ը:




Լրահոս