ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակում է գնահատել և խրախուսել գիտելիքով զինվելու, առավել հմտանալու՝ երիտասարդների ձգտումը. Ռալֆ Յիրիկյան (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ձեռնարկատիրական և քաղաքացիական կրթություն Հայաստանի Հանրապետության խոցելի համայնքների դպրոցների աշակերտների համար» դասընթացի շրջանակում, դրամաշնորհ է ստացել աշակերտական 12 հասարակական կազմակերպություն:

Ծրագրի արդյունքում աշակերտները տնտեսագիտական և ֆինանսական կայուն գիտելիքներ են ստացել և գործարար ընկերություններ հիմնելու միջոցով՝ դրանք կիրառել են գործնականում: Գործարարության հիմունքներն ուսումնասիրելիս աշակերտները միաժամանակ ծանոթացել են կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) հիմունքներին և համապատասխան ռազմավարություն են մշակել աշակերտական գործարար ընկերությունների համար:

b69f25e7-9920-40de-bccb-8eafe6d637de

«Հայաստանի պատանեկան նվաճումները» հասարակական կազմակերպություններից առաջինն է՝ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության վերաբերյալ գիտելիքները հանրակրթության ոլորտ ներմուծելու գործում: Հայաստանի գործարար ոլորտում ԿՍՊ-ն համեմատաբար նոր մշակույթ է: Գաղափարն ուսումնասիրելիս աշակերտների համար ուսանելի օրինակ է դարձել Հայաստանում ԿՍՊ ոլորտի առաջամարտիկ ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գործունեությունը:

Երիտասարդ սերնդի դաստիարակության համար այս անչափ կարևոր և արդիական ծրագիրն իրականացնելու նպատակով, դեռևս 2011թ. «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության և ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության միջև հուշագիր է կնքվել. ընկերության մասնագետները ներգրավվել են որպես ծրագրային խորհրդատուներ:

385148d0-25a1-44ce-b4df-82705d526c9d

«Անչափ կարևոր է կյանքից քաղել օգտակարը: Ողջունելի է այստեղ հավաքված պատանիների ակտիվությունն՝ այդ հարցում: Հաջողության հասնելու համար եղեք համարձակ, երբեք մի անտեսեք որևէ մեկի հաջողված փորձը: Այն կարող է լրացնել բազային գիտելիքները՝ ձեզ դարձնելով առավել հեռատես, մրցունակ և հաջողակ: ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակում է գնահատել և խրախուսել գիտելիքով զինվելու, առավել հմտանալու՝ երիտասարդների ձգտումը»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Հանրապետության բոլոր մարզերից մրցույթին մասնակցել են ավելի քան 150 դպրոցի աշակերտական հասարակական կազմակերպություններ: Ստացված դրամաշնորհային գումարներն ԱՀԿ-ներն ուղղելու են հանրային և համայնքային տարաբնույթ ծրագրերի մշակմանն ու իրականացմանը:

6265f860-0b95-4817-ab35-00372d10eda7

Ծրագրի նպատակը սեփական ուժերի և վաղվա օրվա հանդեպ խոցելի համայնքների երիտասարդների շրջանում հավատ սերմանելն է:

Ծրագիրը ֆինանսավորվում է «JHM» բարեգործական հիմնադրամի և «HSBC» բանկի կողմից: Միջոցառումը կազմակերպվել է «Փողի համաշխարհային շաբաթվա» (Global Money Week) շրջանակում: Մանրամասն տեղեկությունների համար այցելեք կազմակերպության կայքէջ` www.jaarmenia.org:

ՎիվաՍել-ՄՏՍ… Դու գիտես, որ կարող ես:




Լրահոս