Հուլիսի 9-ին ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը լրագրողների հետ զրույցում, ի պատասխան Հանրային խորհրդի տրանսպորտի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հովհաննիսյանի՝ նախօրեին արված հայտարարությանը, թե կապի եւ տրանսպորտի նախարարություն չկա, մեկնաբանեց. «Հանրային խորհրդի տրանսպորտի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հովհաննիսյանն ընդհանրապես չի տիրապետում տրանսպորտին: Ես լսում եմ նրան մի քանի անգամ եւ դիմելու եմ Վազգեն Մանուկյանին, ասեմ՝ Հանրային խորհրդում չի կարելի մարդկանց տանել, դնել պաշտոնների, որոնք չեն տիրապետում, թե ինչի մասին են խոսում: Ասողը շատ անլուրջ մարդ է: Չեմ ուզում մեկնաբանություններ տալ»: Հիշեցնենք, որ Հայաստանի փոխադրող կազմակերպությունների միության համանախագահ Վարդան Փանոսյանն ու Տիգրան Հովհաննիսյանը նախօրեին կայացած ասուլիսին հայտարարել էին, որ հասարակական տրանսպորտի սպասարկող ընկերությունները պատրաստվում են գործադուլ անել, եթե մոտակա մեկ-երկու ամիսներին չլուծվեն իրենց խնդիրները՝ գազի թանկացման եւ դիզվառելիքի հետ կապված:
ԱՆԼՈՒՐՋ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ