ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Բայց հաշվետվության բնույթն այնպիսին է, որ ՎՊ-ն ստուգում է որոշակի ծրագրերի ծավալ (բնականաբար, ամբողջը ստուգել ի վիճակի չէ) եւ էքստրապոլյացիա անում ողջ բյուջետային ծավալների վրա ու արդյունքում ստանում հսկայական թվեր, որոնք ե՛ւ այս դահլիճում, ե՛ւ հասարակության մեջ շատ ծանր տպավորություն թողեցին»:

Հերմինե Նաղդալյան «Առավոտ»

Իսկ հետաքրքիր է, երբ տարիներ առաջ նույն ՎՊ-ն անդրադառնում էր ՀՀԿ-ական պատգամավոր եւ բիզնես լեդի Հերմինե Նաղդալյանի եւ նրա ամուսնու՝ Դավիթ Բեգլարյանի ունեցվածքին եւ բացահայտում դրա հետ կապված աղմկահարույց պատմություններ, դա՞ էլ էր, այսպես ասած, «էքստրապոլյացիայի» արդյունք. չէ՞ որ Հ. Նաղդալյանի եւ իր ամուսնու ունեցվածքի կտրուկ ավելացման մասին մամուլում հրապարակումները նույնպես շատ ծանր տպավորություն էին թողնում: Հետո կարծես թե մոռացվեցին: Իսկ հիմա, ՎՊ-ի նոր բացահայտումների հետ կապված, հին վերքերն իրենց զգացնել են տալիս, ուստի տիկնոջ նման մոտեցումը խիստ սպասելի էր:




Լրահոս