ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԿՄԵԿՆԻ ՎԻՏԵԲՍԿ
Հուլիսի 12-15-ը Վիտեբսկում կկայանա  «Սլավոնական շուկա» («հսՈՉÿվրՍՌռ ոՈջՈՐ»)  միջազգային մրցույթը, որտեղ Հայաստանը կներկայացնի «X factor» հեռուստանախագծի հաղթող Վրեժ Կիրակոսյանը: Հավելենք, որ Վրեժի՝ մրցույթին մասնակցելու հայտը ներկայացվել է ՀՀ մշակույթի նախարարության հետ միասին: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ երգիչը հայտնել է, որ մրցութային առաջին օրը` հուլիսի 13-ին, կներկայացնի լեհ հեղինակ Չեսլավ Նեմենի «նՑՏՑ րՑՐՈվվօռ ՎՌՐ» ստեղծագործությունը, իսկ հայերենով կատարելու է Արթուր Գրիգորյանի «Հայ իմ աշխարհ»-ը: Նա նաեւ հավելել է, որ անելու է հնարավոր ամեն ինչ` մեր երկիրը լավ ներկայացնելու համար: Մրցույթին մասնակցելու է 21 երկրի ներկայացուցիչ: Ժյուրին կազմված է 11 անդամից, նախագահն է Լարիսա Դոլինան:
 
ՎԻԼՆՅՈՒՍԻ «ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԳԻՇԵՐԸ»
Հուլիսի 5-ին Վիլնյուսում տեղի է ունեցել «Մշակութային գիշեր» միջոցառումը, որին մասնակցել է նաեւ Հայաստանը: Արվեստի եւ մշակույթի այս փառատոնը Լիտվայում անցկացվում է արդեն 7-րդ անգամ: Այս տարի «Մշակութային գիշերը» դարձել է ԵՄ-ում Լիտվայի նախագահության ստանձնման առթիվ իրականացվող գլխավոր մշակութային միջոցառումը: Մեկ գիշերվա ընթացքում լիտվացի եւ տարբեր երկրներից ժամանած շուրջ 700 մասնակիցներ իրենց արվեստն են ցուցադրել Վիլնյուսի հին քաղաքի համերգային դահլիճներում, թանգարաններում, ցուցասրահներում, հրապարակներում:
Հայաստանն այս փառատոնին ներկայացրել են «Արամ Խաչատրյանի անվան եռյակը», որը գիշերվա ընթացքում Վիլնյուսի քաղաքային համերգասրահում հանդես է եկել Ա. Խաչատրյանի ծննդյան 110-ամյակին նվիրված երկու համերգով, եւ դիզայներ ու քանդակագործ Առնո Կուռը (Սաշա Ղալեչյանը) «Տես քեզ հայերեն» նախագծով:

ՎԹԱՐԻ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ
Երեկ վթարի է ենթարկվել երգչուհի Շուշան Պետրոսյանի ամուսինը: Կոմիտասի պողոտայի եւ Կոմիտասի անցուղու խաչմերուկում 33-ամյա Արման Հարությունյանի վարած Honda Sirber մակնիշի ԱԱ 008 համարանիշի մոտոցիկլետը բախվել է 35-ամյա Կարեն Խաչատրյանի վարած Daewoo Nexia մակնիշի 09 ՏՍ 565 համարանիշի ավտոմեքենային: Վթարի հետեւանքով Ա. Հարությունյանը մարմնական վնասվածքներ է ստացել եւ բուժօգնության դիմել «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն:




Լրահոս