ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես՝ որպես քաղաքացի, ուզում եմ իմանալ, թե 2013թ. հունվարի 1-ի դրությամբ ընդհանուր ինչքան ավանդ է փոխհատուցվել: Նախկինում ինչքա՞ն է եղել, եւ հիմա ինչքա՞նն է հատուցվել, ինչքա՞նը՝ մնացել:

Գարեգին Սահակյան (74 տարեկան, թոշակառու)

ՊԱՏԱՍԽԱՆ. Գարեգին Սահակյանի դիմումին ի պատասխան՝ հայտնում ենք, որ ընտանեկան նպաստ համակարգում ընդգրկված ընտանիքների անդամների ավանդների դիմաց փոխհատուցում տրամադրելու գործընթացն իրականացվում է «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հավելվածի եւ «Նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչեւ 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրման մասին» ՀՀ կառավարության 16.03.2006թ. N 352-Ն որոշմամբ հաստատված կարգի հիման վրա:
Մասնավորապես, համաձայն վերոգրյալ իրավական ակտերի՝ ավանդների դիմաց փոխհատուցում ստանալու իրավունք ունեն 2005թ. հուլիսի 1-ից սկսած մինչեւ 2006թ. ապրիլի 1-ն անընդմեջ ընտանեկան նպաստ ստացող ընտանիքների կազմում ընդգրկված այն ավանդատուները, որոնք նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում խորհրդային ռուբլով դրամական ավանդ են ներդրել մինչեւ 1993թ. հունիսի 10-ը ներառյալ:
Ավանդների դիմաց փոխհատուցում ստանալու համար դիմումների ներկայացման ժամկետը սահմանվել է 2006թ. ապրիլի 12-ից մինչեւ մայիսի 12-ը: Այդ ժամանակահատվածում ավանդի դիմաց փոխհատուցում ստանալու նպատակով հաշվառվել են շուրջ 62.000  ավանդատուներ:

շարունակելի
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի
նախարարության սոցիալական աջակցության
վարչության պետ Ա. Մինասյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Որքան էլ պարզ ու հստակ  է քաղաքացին ձեւակերպել եւ ներկայացրել իրեն հուզող հարցը, այդուհանդերձ, պատասխանում, բացի ավանդների փոխհատուցման կարգը ներկայացնելուց, որեւէ հստակ թվային տվյալ չի նշվում, եւ այդպես էլ անհայտ է մնում,  թե մինչ օրս որքան ավանդ է հատուցվել:




Լրահոս